Իսրայելը հավանություն է տվել Գազայում հրադադարի մասին գործարքի իրականացման վերաբերյալ ԱՄՆ-ի լրացուցիչ նախաձեռնությունների փաթեթին, ՀԱՄԱՍ-ը պետք է նույնը անի։
Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նշենք՝ Բլինքենը ավելի վաղ կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին չխաթարել բանակցությունները, որոնք, նրա խոսքով, կարող են դառնալ Գազայում զինադադար կնքելու և պատանդներին ազատ արձակելու «վերջին հնարավորությունը»:
0Comments