Հայտնի է՝ երբ կկայանա Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը

Մանրամասներ
վրաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կկայանա նոյեմբերի 25-ին: Նրա խոսքով ՝ ոչ մի երկրում խորհրդարանին պետք չէ ընդդիմության կողմից լեգիտիմության ճանաչում, այլապես աշխարհում ժողովրդավարություն չէր լինի:

«Մենք ենթադրում ենք, որ դեռևս գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հերթական անգամ կխախտի Սահմանադրությունը՝ չնշանակելով առաջին նիստը: Այդ դեպքում Վրաստանի խորհրդարանը կհավաքվի ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո ուղիղ 10-րդ օրը, այսինքն ՝ նոյեմբերի 25-ին»,-ասել է Կոբախիձեն: