Բաքվից ասվել է՝ մինչև 2027թ. ոչ մի փաստաթուղթ չեն պատրաստվում ստորագրել. Կարեն Իգիթյան․ Տեսանյութ

Մանրամասներ
կարեն

Կովկասագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրման հնարավորությանը, նշեց, որ Բաքվից հստակ ժամկետներ են նշվել:

«Դեռ նախորդ տարի էին ասում, որ մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, հիմա էլ են նույնն ասում: Իսկ ի՞նչ է ասում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը. Ես խորհուրդ կտայի իր խոսքերին ուշադիր վերաբերվեինք, որովհետև մինչև Արցախի դեմ ագրեսիան նա պարզ ասել էր՝ ինչ են անելու:

Այն ժամանակ ասել էր՝ եթե չեն ընդունում մեր պայմանները, այդ հարցը լուծելու ենք ռազմական ուժով, իսկ երբ հարցրին՝ արդյո՞ք ցեղասպանության մասին է խոսքը, նա պատասխանեց՝ դա հայերի ընտրությունն է, կարող է և լինի ցեղասպանություն:

Հիմա այդ նույն մարդն ասում է՝ մինչև Հայաստանը չփոխի իր Սահմանադրությունը (ի դեպ, ինքնիշխանության և անկախության մասին՝ ուրիշ մի երկիր պահանջում է, որ մենք փոխենք մեր Սահմանադրությունը, այսինքն՝ այն փաստաթուղթը, որը կարգավորում է մեր ներքին կյանքը), խաղաղություն չի լինի: Ապա նա շարունակում է՝ իրենք չեն կարող դա փոխել մինչև 2027 թվականը, այսինքն՝ արդեն ադրբեջանական մի չինովնիկ ասում է՝ ինչ են դրա մասին մտածում Բաքվում և Անկարայում՝ մինչև 2027թ. ոչ մի փաստաթուղթ չեն պատրաստվում ստորագրել Հայաստանի հետ»,- ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում