Վարչապետ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տտված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ:
Նա հայտնել է, որ Երևանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Ռուսաստանը «չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները»։
Փաշինյանի խոսքով՝ Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանին հանգեցրին անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության որոշմանը:
0Comments