Պատմությունը ո՞նց է արդարացնելու Արցախի հայաթափումը։ Շուրջ 3000 տարի Արցախում հայ է ապրել, մեր մշակույթը ձևավորվել է Արցախում, Մեսրոպ Մաշտոցն Ամարասում բացել է առաջին դպրոցը։ Այլևս Հայաստանի 29 800 քկմ չկա, թող ոչ մեկի մտքի ծայրով չանցնի, թե ազերին կես սանտիմետր հետ կգնա, ազերին միայն պատերազմով հետ կգնա, եթե ուզենք 29 800 քկմ-ը պահենք, պատերազմը անխուսափելի է։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց բանաստեղծ Հուսիկ Արան։
Անդրադառնալով Փաշինյանի երեկվա համեմատությանը Պապ թագավորի հետ բանաստեղծը նկատեց, որ հավանաբար Պապ թագավորը Փաշինյանի սիրած թագավորն է, որովհետև նա Եկեղեցու ու հայ արժեքների դեմ դուրս եկավ։
«Պատմությունն արդեն գրվում է, Արցախի հայաթափումը այլ կերպ չի կարելի գրել, որի մեղավորը և հիմնական դերակատարը Փաշինյանն է։ Ներքին դավաճանին ու արտաքին նվաճողին չէր հաջողվել Արցախը հայաթափել, բայց Փաշինյանին հաջողվեց։ Քեզ Պապ թագավորի հետ ինչի՞ ես համեմատում, նա լավ զորավար էր, դու ի՞նչ Պապ Թագավոր»։
Անդրադառնալով արցախահայության վերադարձի հնարավորությանը` Հուսիկ Արան ասաց, որ ծուղակ կա այդ հարցում, Բաքուն ուզում է հինգ հազար հայ վերարձնել, բայց 500 հազար ադրբեջանցի գա Հայաստան․ «Սկզբից կգան զորքով, զենքով հետո ընդհարում կանեն ու Հայաստանը կնվաճեն, նրանք բոլոր ձևերը ունեն Հայաստանը գրավելու»։
Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում։
0Comments