Իրանի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Մասուդ Պեզեշքիանի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսին։ Այդ մասին պետական լրատվամիջոցներին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոջթաբա Յուսուֆին:
Իրանում բարձրագույն իշխանություն ունեցող գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նախ պետք է իր հավանությունը տա Պեզեշքիանի հաղթանակին «թանֆիզ» անունով հայտնի արարողության ժամանակ: Այս հանդիսավոր քայլից հետո նախագահի երդման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 4-ին կամ 5-ին, Յուսուֆիի խոսքերն է մեջբերում IRNA պետական լրատվական գործակալությունը:
Իրանի նորընտիր նախագահը այնուհետև կունենա 15 օր ժամանակ, որպեսզի ներկայացնի վստահության քվե: Յուսուֆիի խոսքով՝ խորհրդարանական կանոնների համաձայն՝ Պեզեշքիանը հուլիսի 31-ին պաշտոնապես կհրաժարվի պատգամավորական մանդատից:
0Comments