ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 24-ին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Նշվում էր նաև, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով, և, որ միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։
Ադրբեջանական կողմն իր հերթին՝ այս ամենը մեկնաբանել էր, որ կարողացել են առանց կրակոցի վերադարձնել «Ղազախի գյուղերը» և ադրբեջանական դրոշը բարձրացնել այնտեղ: Ավելին, ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին նաև զորքերի հետքաշման մասին:
Նշվածի ֆոնին մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել հետևյալ զինվորականներին.-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանին,
-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանին,
-ՀՀ պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Ստեփանյանին,
-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանին,
-3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։
Սոցիալական ցանցերում, հանրության տարբեր շերտերի կողմից սա կոշտ ընդունվեց՝ «գեներալական ուսադիրներ՝ Տավուշից տարածքների և դիրքերի հանձնման դիմաց»: Գուցե որոշ դեպքերում որակումներում սահման է հատվել, բայց հանրության էմոցիոնալ և նման կոշտ արձագանքը նաև արդարացված է:
Մյուս կողմից, սա միակ դեպքը չէ, նման արձագանք եղավ, երբ 2023 թվականին ՀՀ Սահմանադրության օրվա առիթով՝ հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահի հրամանագրերով Զինված ուժերից 5 հոգու բարձրագույն զինվորական կոչումներ էին շնորհվել, մասնավորապես, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին՝ գեներալ-լեյտենանտի, իսկ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանին, ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ Գոռ Նիկոյանին, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Կարեն Գրիգորյանին և ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, ՀՀ Ազգային հերոս Գարեգին Պողոսյանին՝ գեներալ-մայորին: Նույնն է նաև կադրային նշանակումների դեպքում:
44-օրյա պատերազմից հետո և հետպատերազմյան զարգացումների, տարածքային կորուստների, բանակի հանդեպ իշխանության վերաբերմունքի ֆոնին նման արձագանքը, իհարկե, հասկանալի է, և, ինչպես նշեցինք, ունի օբյեկտիվ պատճառներ:
Այլ հարց է, որ առհասարակ, բարձրագույն զինվորական կոչումներ ստացողների մեջ կարող են լինել արժանի, գրագետ և կենսագրություն ունեցող սպաներ, որոնք երկրի պաշտպանության հարցում ունեցել են իրենց ներդրումը, պարզապես իրենց բախտը չի բերել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք են դարձել գեներալ:
Այսինքն, այն, որ եղել են զինվորականներ, որոնք նախկին հաղթանակած իշխանություների օրոք են դարձել գեներալ, դա բնավ չի նշանակում, որ իրենք առավել մեծ արժանիքներ ունեին, եթե չասենք՝ հակառակը, և որոնցից կան նաև ՔՊ-ականների շարքերում:
Կամ՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո որոշ գեներալներ հեռացվեցին համակարգից, և որոնց նկատմամբ երբեք էլ հասարակության կարծիքը միանշանակ չի եղել, մեղմ ասած: Հիմա նրանք հերոս են, որովհետև իշխանափոխությունից առաջ հեռացված են եղել բանակից, մինչդեռ բանակում ներդրում ունեցած և նախկինների օրոք օրինակելի զինվորական կենսագրություն ունեցող զինվորականներ մնացին և ճակատագրի հեգնանքով ընդունեցին 44-օրյա պատերազմը, ու հետո պարտության բեռը դրվեց նրանց ուսերին: Այլ հարց է, որ կա սահման՝ մինչև որտեղ գեներալները, զինվորականությունը կարող են հանդուրժել իշխանությունների քաղաքական օրակարգը:
Վերադառնանք երեկվա գեներալական կոչումների շնորհումներին և դրա հասարակական արձագանքին ու հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշեց անարձագանք չթողնել նորահռչակ գեներալների հասցեին մեղադրանքները:
որովհետև, եթե ես տված լինեի էդ հրամանը, էդ մարդը պրոբլեմ չուներ, կասեր՝ վարչապետը հրամայել է, կատարել եմ, ես զինվորական մարդ եմ, բայց քանի որ ենթադրում եմ՝ ինքը մի տեղից է հրաման ստացել, որտեղից հրաման ստացած լինելու փաստը խոստովանելու պարագայում ինքն ավելի լուրջ մեղադրանք կստանա, այսինքն՝ լրտեսի, հայրենիքի դավաճանի մեղադրանք, ինքն ասում է՝ մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք, ինչքա՞ն է հասնում, 7 տարի՞ է հասնում, դատեք, որովհետև էն մյուս խոստովանության դեպքում իրեն ոչ միայն կդատեն, այլև իր ապրած առոք-փառոք կյանքը, կպարզվի՝ 0 արժեք ունի, որովհետև ինքը շարքային գործակալ է, օրինակ»,- Ազգային ժողովում հայտարարել էր նա:
Միքայել Արզումանյանի գործը դատարանում է, նրա նկատմամբ մեղադրանքներն ապացուցված չեն, բայց երկրի ղեկավարն արդեն որոշել է դատավճիռը, նրան համարելով գործակալ, հայրենիքի դավաճան: Կարո՞ղ ենք սա ևս զրպարտանքի և սպայի պատվի դեմ քայլ համարել:
Չորրորդ, 2021 թվականի մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներթափանցում էր տեղի ունեցել, մասնավորապես, Գեղարքունիքի հատվածում: Սակայն միայն 2022 թվականի դեկտեմբերին է մեղադրանք առաջադրվել գեներալ Արայիկ Հարությունյանին, ով այդ ժամանակ 2-րդ կորպուսի հրամանատարն էր, իսկ առաջխաղացումներից ամիսներ հետո նրան այլ բարձր պաշտոն էր վստահվել՝ 2021-ի օգոստոսի 9-ին Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Եվ սա այն դեպքում, երբ 2021 թվականի՝ Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս: Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ակնարկել էր, որ 2021 թվականի մայիսյան ադրբեջանական առաջխաղացումների ժամանակ բանակը չի դիմադրել, չի կռվել: Իսկ ավելի ուշ ԱԺ-ում կասկածի տակ էր դրել այդ օկուպացված տարածքների՝ ՀՀ-ին պատկանելությունը: Սա ի՞նչ անվանել, եթե ոչ՝ բանակի վարկաբեկմանն ուղղված քաղաքականություն:
Հինգերորդ, պատերազմից հետո զինվորականներից պետական դավաճանության մեջ մեղադրվեցին, իսկ հետո արդարացվեցին: Հիմա սա անհիմն մեղադրանք չէ՞ր:
Վեցերորդ, «Հրթիռների գործով» անցնում են ռազմական նախկին ղեկավարներ, իսկ այդ հրթիռների անպիտան լինելը չի ապացուցվել, եթե չասենք, որ դրանց նորմալ լինելն է ապացուցվել: Կարո՞ղ ենք սա ռազմական նախկին ղեկավարներին և գեներալներին անհիմն մեղադրելու, զրպարտելու փորձ համարել:
Այս փաստերը ՀՀ պաշտպանության նախարարությունը հաշվի կառնի՞, կմեղադրի՞ Նիկոլ Փաշինյանին զինվորականությանն անհիմն մեղադրելու և զրպարտելու, բանակը վարկաբեկելու համար:
Ի դեպ, 2021 թվականի փետրվարին ՀՀ զինված ուժերն ինքն է այս մասին հայտարարել՝ «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»:
Եվ սա, թերևս, փաստական ողջ պատկերը չէ, այդուհանդերձ արդյո՞ք միայն այսքանը բավարար չէ եզրակացնելու, որ հանրության և զինվորականության, բանակի միջև թշնամական մթնոլորտի առաջին պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:
0Comments