Պեսկովը լուռ հաստատել է՞ «Հավաստի Աղբյուրի»` «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ պնդումը․ Инфотека24

Մանրամասներ

1

Инфотека 24-ը գրում է․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «հերթական անհեթեթություն» է անվանել հայկական Armtimes.am-ի՝ «Հավաստի Աղբյուրի» այն հրապարակումը, թե Ռուսաստանի Դաշնությունը ստիպում է Հայաստանին անդամակցել Միութենական պետությանը, ինչի համար Մոսկվան խրախուսում է Բաքվին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ճիշտ նույն կերպ էր խոսել Ռուսաստանի Դաշնությունում մոբիլիզացիայի հնարավորության մասին։

Հատկանշական է, որ Պեսկովը չի մեկնաբանել թերթի այն պնդումը, թե Ռուսաստանն է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հիմնական շահառուն։ Այստեղից կարո՞ղ ենք եզրակացնել, որ Պեսկովը լուռ հաստատել է «Հավաստի Աղբյուրի»՝ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ պնդումը։