«Թեհրանի ու Երևանի միջև հարաբերություններում հակառակորդներ կան»․ Խամենեին՝ Փաշինյանին

Մանրամասներ
նիկոլ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերություններում հակառակորդներ կան, հաղորդում է IRNA-ն։

«Կարևոր է հասկանալ, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը հակառակորդներ ունի։ Ուստի այդ ոլորտում որոշ հարցեր պետք է զգուշությամբ լուծել»,- նշել է նա: