«Ցնդվելու բան է, ամոթ ու խայտառակություն». Մհեր Հակոբյան

Մանրամասներ
քպ

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցեղասպանությունների ուսումնասիրման և կանխարգելման գործունեությամբ զբաղվող Լեմկինի ամերիկյան հեղինակավոր ինստիտուտը ՏԱՐԱԿՈՒՍԱԾ և ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների հայտարարությունների որոշ հանգամանքներից, որոնք, ըստ ինստիտուտի, կարծես թե, հակասում են ցեղասպանության կանխարգելման և ցեղասպանության ճանաչման հիմնարար սկզբունքներին:

Ըստ ինստիտուտի՝ սա էլ ավելի կարևոր է դառնում Ադրբեջանի անհանգստացնող տարածքային պահանջների և վերջին տասնամյակների ընթացքում հայերի դեմ շարունակվող ցեղասպանական քաղաքականության համատեքստում...
…Լեմկինի ինստիտուտը անհանգստացած է Հայաստանի Հանրապետության ղեկավար պաշտոնյաների վարքագծով՝ կապված Հայոց ցեղասպանության հետ:

Ցնդվելու բան է, ամոթ ու խայտառակություն - Լեմկինի ինստիտուտը…

Հայոց ցեղասպանության ճանաչման և հայերի ապագա ցեղասպանության սպառնալիքի հարցով ՈՉ ՄԻԱՅՆ ԱՎԵԼԻ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ, այլև քննադատում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ղեկավարությանը»:

Մհեր Հակոբյան