Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին

Մանրամասներ
Նիկոլ փաշինյան էրդողան ալիև

Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի վերաբերյալ համաձայնագրի շուրջ գործընթացին, ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

«Անկախ մեր օրակարգից՝ մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանին առնչվող հարցերին։ Պատվիրակությունները (սահմանային հարցերով Ադրբեջանի ու Հայաստանի) հանդիպել են 8-րդ անգամ։

Սահմանին թեկուզ խորհրդանշական կերպով տեղադրվեց սահմանաքար։ Մենք ողջունում ենք ներդրումը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և Ադրբեջանի վրա հարձակումներից հրաժարվելու գործում։

Մենք հետևում ենք և կշարունակենք հետևել գործընթացի զարգացմանը, ողջունում ենք դրական երանգը», - ասել է Չելիքը երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում: