ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ տեղյակ է Բաքվի էսկալացիայի մասին հայտարարությանը, սակայն ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կամ հրետանու արտասովոր տեղաշարժ չի նկատել։
«Մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելուն, որը հարգում է բոլորի իրավունքները», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը` նշելով, որ Էսկալացիան ոչ մեկին ձեռնտու չէ։
Պետդեպից կրկին հայտարարել են՝ կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է:
0Comments