«Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կդառնա թյուրքական աշխարհի համար միավորող գործոն․ Թուրքիայի տրանսպորտի նախարար

Մանրամասներ
թուրքիա

Զանգեզուրի միջանցքի բացումը կմեծացնի Միջին միջանցքի ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալը՝ տարեկան 1 մլն տոննայից հասցնելով 25 մլն տոննայի։

Այս մասին TRT Haber-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա նշել է, որ Զանգեզուրի միջանցքը այլընտրանք կդառնա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին։ Նրա խոսքով՝ այդ ճանապարհը կդառնա ոչ միայն տրանսպորտային միջանցք, այլև միավորող գործոն թյուրքական աշխարհի համար։

Ուրալօղլուն նաև հավելել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրա շարունակվող վերանորոգման աշխատանքները կավարտվեն հաջորդ ամիս:

Նա նաև ընդգծել է, որ Զանգեզուրի միջանցքի անցումը Թուրքիայի տարածքով կնպաստի երկրի արդյունաբերության, տեխնոլոգիաների, զբոսաշրջության զարգացմանը: