Խաղաղության համաձայնագրի նախագիծը մենք ենք պատրաստել, աջակցում ենք տարածաշրանում այդ օրակարգին․ Ալիև

Մանրամասներ
ալիև

Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում կրկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից՝ նշելով, թե Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին:

Ալիևն ասել է, թե խաղաղության օրակարգի հիմքը կազմող հիմնարար սկզբունքները և խաղաղության համաձայնագրի նախագիծը, իբր, պատրաստվել և ներկայացվել է հենց Ադրբեջանի կողմից, և որ իրենց երկիրն ակտիվորեն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության օրակարգին: