Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երեկ՝ հունիսի 20-ին, խափանեցին Վրաստանում մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները, ինչին հաջորդեց վրացիների՝ պատվիրակների հանգրվանած հյուրանոցի մուտքի շրջափակումը։ Նրանք պահանջել էին, որպեսզի ՌԴ պատվիրակները դադարեցնեն իրենց մասնակցությունը։
Խորհրդարանի շենքի շրջափակումից հետո ցուցարաների և ոստիկանության միջև բախումներ եղան, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ վիրավորվեցին։
Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններին իրենց առաջին էջերում ակտիվ անդրադարձել են տեղական թերթերը։
Հիշեցնենք՝ live24.am-ն անդրադարձել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աղմկահարույց հայտարարությանը, որում նա նշեր էր, որ Ռուսաստանը հետաքրքրված է իր երկրի ներսում հակասություններով. «Ռուսաստանը մեր թշնամին է և օկուպանտ: Մոսկվայի կողմից ղեկավարվող 5-րդ շարասյունը, ամենայն հավանականությամբ, այսօր ավելի վտանգավոր է, քան՝ բաց ագրեսիան: Ես ցանկանում եմ կրկնել, որ երկրում տրոհումը ու ներքին հակասությունները որևէ մեկին ձեռնտու չեն, բացի Ռուսաստանից: Այսօր դա նրա ամենափորձառու զենքն է»:
0Comments