Փաշինյանը թվացյալ հակառուսականությամբ պետության իմունիտետն է նվազեցնում, որ ռուսական մուտքը ՀՀ հեզասահ լինի․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում
Աբրահամ Գասպարյան

Փաշինյանը թվացյալ հակառուսականությամբ պետության իմունիտետն է նվազեցնում, որ ռուսական մուտքը ՀՀ հեզասահ լինի:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյան․

«Փաշինյանն իրականացնում է Ռուսաստանի քաղաքականությունը, թվացյալ հակառուսականութունը՝ բեմականացում է։ Փաշինյանին իշխանության են պահում բոլոր պետությունները, թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը, նա ձեռնտու է բոլորին։

Խնդիրը հետևյալն է՝ Հայաստանի ինքնիշխանության դիմադրողականությունը պետք է իջեցվի 0-ի, որպեսզի հաջորդ իշխանությունը, եթե 0,1-ով էլ բարձրացնի, կկարողանա իշխանության երկարակեցության հնարավորություն ունենալ, որի գինը պետք է լինի ռուսական ներկայությունը Հայաստանում»,- նշել է Գասպարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․