Հայաստանը հայտարարում է, որ սառեցնում է անդամակցությունը ՀԱՊԿ-ում ու չի բացատրում, թե ինչու է սառեցնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Սամվել Բաբայանը:
«Ես ժամանակին իմ կարծիքը հրապարակային եւ գործող իշխանությանը գրավոր ներկայացրել եմ, որ պետք է սառեցնել: Պատճառն այն է, որ Բելառուսը լինելով ՀԱՊԿ-ի անդամ, Ադրբեջանին զենք է տվել, «Պոլոնեզ» ու էլի զենքեր է տվել, որոնք անգամ Ռուսաստանը չի վաճառել եւ լոբբինգ է անում Ադրբեջանին ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այսինքն Բելառուսը շահագրգիռ կողմ է եւ Ադրբեջանի շահերը լոբբին է անում այդ կառույցում: Կենտրոնական Ասիայի երկրները այդ նույն վիճակում են, 20 մլրդ-ից ավելի ներդրում է արել Ադրբեջանը այդ երկրներում, նրանք լոբբինգ են անում, չեն էլ թաքցնում: Շնորհավորում են Ադրբեջանի հաղթանակը, ամեն ինչ արել են, որ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը որեւէ դիրքորոշում չձեւակերպի 2020-ի պատերազմի ժամանակ: Այսինքն մենք այնտեղ չունենք դաշնակիցներ: Ունենք Ռուսաստանի հետ հարաբերություն, մնացածը ավելի շատ ադրբեջանամետ են: Մի ընտանիքի մեջ, որտեղ 6 հոգուց 4-ը քո դեմ են, հարց է ծագում՝ դու այնտեղ ի՞նչ ես անում:
Դրա համար ես առաջարկել եմ Ռուսաստանի հետ ուղիղ ճանապարհային քարտեզ, պայմանագրերը փոխել, մինչեւ նորմալ վիճակի կգա Ռուսաստանը, հսկողություն կլինի այդ ընտանիքում, կհասկանանք՝ ով որտեղ է գնում:
Այսքանից հետո էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք ՀԱՊԿ-ում մնանք, ինչի՞ համար մնանք, մնանք, որ ի՞նչ անենք, ինչ խնդիր լուծենք:
Պարզ չի՞, որ անգամ Ռուսաստանի ցանկության դեպքում, այդ պետությունները դեմ են ՀՀ սահմանների պաշտպանության համար զորքեր մտցնելուն: Դրա համար ես դեռ 2021-ին առաջարկել եմ ուղիղ Ռուսաստանի հետ երկխոսության նստեն»,-ասաց Սամվել Բաբայանը:
0Comments