Արման Անդրեասյանը իր հաղթանակը նվիրել է հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։
Տարոն Անդրեասյանը 44–օրյա պատերազմի հերոս է։
Նա միայնակ կռվել է թշնամու մեծաքանակ զինվորների հետ։ Որպեսզի գերի չընկնի, Տարոնը պայթեցրել է իր ձեռքի նռնակը և զոհվել։
Արման Անդրեասյանը հռչակվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ 7։3 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցչին։
0Comments