Ամերիկյան վարչակազմը չի կարողանա հետագա ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, քանի դեռ ԱՄՆ Կոնգրեսը չի ընդունել 2024 ֆինանսական տարում այդ նպատակների համար լրացուցիչ հատկացումների մասին օրինագիծը։
Այս մասին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Առանց Ուկրաինային աջակցելու լրացուցիչ ֆինանսավորման՝ ԱՄՆ-ն չի կարողանա շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել, թեկուզ միակողմանիորեն»,- ասել է նա։
«Մենք պետք է լրացուցիչ ֆինանսավորում ունենանք, որպեսզի կարողանանք շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել»,-կրկնել է Քիրբին։
Միաժամանակ նա հայտարարել է, որ Ուկրաինայի Զինված ուժերն արդեն բախվում են զինամթերքի ու զենքի պակասի՝ ԱՄՆ-ից դրանց մատակարարումների դադարեցման պատճառով։
0Comments