Չինաստանը պատրաստ է օգնել Կենտրոնական Ասիայի երկրներին ամրապնդել պաշտպանունակությունը. Սի Ծինփին

Մանրամասներ

Չինաստանը պատրաստ է օգնել Կենտրոնական Ասիայի երկրներին ամրապնդելու իրենց պաշտպանական պոտենցիալը, ուրբաթ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը «Չինաստան-Կենտրոնական Ասիա» գագաթաժողովում, որը տեղի է ունենում Սիանում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Չինաստանը պատրաստ է օգնել Կենտրոնական Ասիայի երկրներին ամրապնդել իրենց իրավապահ մարմինների պոտենցիալն անվտանգության եւ պաշտպանունակության ոլորտներում, ինչպես նաեւ աջակցել տարածաշրջանային անվտանգությանն ու ահաբեկչության դեմ պայքարին»,- ասել է Սի Ծինփինը, որի խոսքերը մեջբերել է «Սինհուա» գործակալությունը։

Նա նաեւ նշել է, որ Չինաստանը կշարունակի դեր խաղալ հարեւան Աֆղանստանի համակարգող մեխանիզմում, օժանդակել երկրի  խաղաղ վեականգնմանը։

«Չինաստան-Կենտրոնական Ասիա» գագաթաժողովը մայիսի 18-19-ին տեղի է ունենում չինական Սիան քաղաքում, Սի Ծինփինի նախագահությամբ։ Մասնակցում են նաեւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավթաք Միրզիեեւը, եւ Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։