Շարժման ժամանակ նաև կար խանդ, տակից մեկը մյուսի դեմ աշխատել, որը բացասաբար ազդեց պայքարի վրա․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Շարժման ժամանակ նաև կար խանդ, տակից մեկը մյուսի դեմ աշխատել, որը բացասաբար ազդեց պայքարի վրա։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը․

«Եթե հրապարակում գտնվող բոլորը անվերապահ նպատակ ունենային Փաշինյանի հեռացումը, իրավիճակն այլ կլիներ։ Մի գործ որ բռնում ես, 5 մատով պիտի բռնես, ոչ թե՝ երկուսով։

Եթե բոլորը 5 մատով բռնեին, արդյունքն այլ կլիներ։ Մյուս կողմից, սակայն, ամեն օրը հիմք է ստեղծում իշխանափոխության համար։ Փողոցը լցնող տասնյակ հազարները կան, բայց տանն են, պետք է ճիշտ պահին ճիշտ գործողության դիմել, օդում չկրակել, մարդկանց չհիասթափեցնել։

Փաշինյանը հատում է բոլոր կամիր գծերը սեփական իշխանությունը պահելու համար։ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին Փաշինյանի հայաստանյան այցերի ժամանակ ոստիկաններին տուրիստական ավտոբուսներով տեղափոխելու նպատակով 70 միլիոն դրամ է հատկացվել։ Ալավերդիում իշխանազավթման օրն այդ նապատակի համար ծախսվել է 5,5 միլիոն դրամ»,-նշել է պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․