ՌԴ–ում սահմանվել են օտարերկրյա քաղաքացիների արտաքսման նոր կանոններ

Մանրամասներ
պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի՝ երկրում սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների արտաքսման նոր կանոններ։ 

Մասնավորապես, այս օրենքը վերաբերում է արտաքսման ենթակա անձանց հատուկ հաստատություններում պահելուն։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվող փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիություն չունեցող անձանց նման վայրերում պահելը կարող է տևել ոչ ավելի, քան 90 օր։

Բացի այդ, փաստաթուղթը վերահսկող մարմիններին իրավունք է տալիս փոխարինել արտաքսումը այլ պատժամիջոցներով։ Օտարերկրացիներից կարող է պահանջվել նաև տուգանք վճարել մինչև 50 հազար ռուբլի կամ կատարել մինչև 200 ժամ պարտադիր աշխատանք:

Այնուամենայնիվ, նման պատժամիջոցների կիրառումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դատարանը արտաքսումը կդիտարկի որպես մարդու անձնական կյանքի հարգման իրավունքը սահմանափակող միջոց։ Մյուս պայմանը օտար պետության կողմից անձին ընդունելուց հրաժարվելն է։

Օրենքը հստակեցնում է, որ արտաքսման որոշման վրա ազդելու են մի քանի գործոններ։ Դրանք ներառում են օտարերկրացու մասնագիտությունը, նրա ընտանեկան կարգավիճակը և եկամուտների մակարդակը, ինչպես նաև ռուսական անձնագիր ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելու փաստը: