«Рустави 2»-ի լրագրողը «Россия 1»-ի լրագրողին պատմել է այն մասին, թե ինչու է որոշել Երևանում լուսանկարվելուց հետո հարց ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Ցավոք, մամուլի ասուլիս նախատեսված չէր: Դրա համար ես ընտրության հնարավորություն չունեի…Ես գիտեի, որ հնարավոր է պատասխան չստանամ: Սակայն մենք հույս ունեինք պատասխան ստանալ: Եթե հույսը չլիներ, հարցը չէր հնչի, «կաշա» չէին սարքի»,-ասել է վրացի լրագրողը:
Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ում վրացի լրագրողը Պուտինին հարցրել էր, թե երբ է Մոսկվան կատարելու 2008 թվականին ստանձնած պարտավորությունները, ինչին Պուտինը պատասխանել էր, որ Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտավորությունները:
0Comments