Ուկրաինական ուժերն այսօր Կուրսկի մարզում 100 ռուս զինվոր են գերի վերցրել. Ուկրաինայի ԶՈՒ հրամանատար

Մանրամասներ
Կուրսկ

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նախագահ Վլադիմիր Զելենսկուն այսօր զեկուցել է ռազմաճակատի տարբեր հատվածների իրավիճակի մասին։

«Մեր պաշտպանության ուժերի զորքերը շարունակում են գրոհը Կուրսկի շրջանի տարածքում: Այսօր զորքերը տարբեր ուղղություններով առաջ են շարժվել մեկից-երկու կիլոմետր: Սուջա բնակավայրում ավարտվել են հակառակորդին որոնելն ու ոչնչացնելը։ Այսօր մենք գերի ենք վերցրել թշնամու մոտ 100 զինվորի»,- մասնավորապես տեղեկացրել է Սիրսկին: