Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջյան մամուլի ասուլիսի և բնակչության հետ ուղիղ կապի ընթացքում ասել է, որ նախկինում կարող էր նախաճաշին միանգամից 10 ձու ուտել։
«Ես ինքս հաճույքով ձվածեղ եմ ուտում։ Ժամանակին կարող էի առավոտյան միանգամից տասն ուտել»,- նշել է նա։
Մինչ այդ Պուտինն ասել էր, որ հավկիթի գների բարձրացման հետ կապված իրավիճակը կբարելավվի։
Վերջին ամիսներին ձվի թանկացումը անհանգստություն է առաջացրել ռուս սպառողների շրջանում։ Ռոսստատի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին մանրածախ առևտրում դրանք 2022 թվականի հոկտեմբերի համեմատ թանկացել են 23,9%-ով։
Ռոսստատի գնահատմամբ՝ այս տարվա սկզբից ձուն թանկացել է 46,2 տոկոսով։
0Comments