Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ։ Դրա հետ մեկտեղ երկրում շրջանառվում է նաև գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի, ինչպես նաև գրիպ Բ տեսակի հարուցիչներ և COVID-19։
Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Այլ շնչառական վարակներից հայտնաբերվել են ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի և կորոնավիրուսային հիվանդության (SARS-COV-2) հարուցիչներ։ Ներկայում սուր շնչառական վարակներով հիվանդացության ցուցանիշը չի գերազանցում համաճարակային շեմը և համապատասխանում է սեզոնին։
0Comments