Նոյեմբերի 12-ի երեկոյան Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օնջյու Քեչելին։
«Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են իրավիճակը Գազայում, Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ներկա իրավիճակը», - ասվում է մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։
0Comments