Մասկը Բայդենի վարչակազմին մեղադրել է պետական դավաճանության մեջ

Մանրամասներ
թրամփ մասկ

Միլիարդատեր և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմի անդամ Իլոն Մասկը պատասխանել է X սոցիալական ցանցի՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պետական դավաճանության մեջ մեղադրող օգտատերերից մեկին։

«Այս վարչակազմը չի ձախողել սահմանների անվտանգությունը։ Նրանք միտումնավոր են բացել։ ԴԱ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ:

Սահմանը բացելու 94 գործադիր հրաման կա:

Սահմանային պատը վաճառվել է հատն ընդամենը 5 դոլարով:

Բռնի կերպով հանվել է սուր մետաղալարերով պատնեշը:

Արիզոնայում ապամոնտաժվել է ծովային արկղերի պարիսպը:

Տեխասում գետի պատերը հեռացնելու համար հայց է ներկայացվել։

Եկել է պատասխանատվության  ենթարկվելու ժամանակը»,- գրել է End Wokeness-ի օգտատերը:

«100-րդ դավաճանությունը»,- արձագանքել է Իլոն Մասկը։