Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Մանրամասներ
Բլինկեն Ֆիդան

Նոյեմբերի 12-ի երեկոյան Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել։

Այս մասին սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օնջյու Քեչելին։

«Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են իրավիճակը Գազայում, Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ներկա իրավիճակը», - ասվում է մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։