Թրամփը Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց կնշանակի

Մանրամասներ
ամն

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը շուտով Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց կնշանակի, որը բանակցություններ կվարի հակամարտությունը դադարեցնելու համար:

Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Դուք կտեսնեք շատ բարձրաստիճան հատուկ բանագնացին, ով վայելում է մեծ հեղինակություն, ում հանձնարարված է լինելու Ուկրաինայում հասնել խաղաղ կարգավորման», – նշել է հեռուստաալիքի աղբյուրներից մեկը:

Ըստ աղբյուրի՝  հատուկ բանագնացը շուտով կնշանակվի։