Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում սպանված քաղաքացիական անձանց թիվը հասել է 10,703-ի: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Մերձավոր Արևելքի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնական Մոհամեդ Խալեդ Հիարին՝ նշելով, որ ՄԱԿ-ում մտահոգված են Ուկրաինայի արևելքում բնակելի շրջանների վրա հակամարտության տարածմամբ։
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական զորքերը գրեթե ամբողջությամբ ավերել են այն գյուղերը, ավաններն ու քաղաքները, որտեղ տարածվել է հակամարտությունը։
«Այդ հարձակումները միջազգային իրավունքի խախտում են եւ պետք է անհապաղ դադարեցվեն։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցրել է 10,703 խաղաղ բնակչի մահվան, որոնցից 549-ը երեխաներ են։ Վիրավորվել է 20,146 մարդ։ Մենք դատապարտում ենք բոլոր հարձակումները քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»,- ասել է Հիարին։
0Comments