Հաճելի է վերադառնալ Կովկաս՝ այս անգամ ուղեկցելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած նրա պատմական այցի ժամանակ։
Այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Կքննարկվեն երկկողմ համագործակցությունը, աջակցությունն Ուկրաինային և տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը»,- գրել է նա։
0Comments