Պրահայի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել գիշերային քաղաքապետի պաշտոնի եւ գիշերային կյանքի զարգացման հանձնաժողովի ստեղծմանը:
Առաջին գիշերային քաղաքապետն արդեն նշանակվել է: Նա Պրահա 1 շրջանի մշակութային կենտրոնի ղեկավար Յան Շտերն է: Հանձնաժողովի կազմում եմ Պրահա 1 շրջանի վարչության եւ ոստիկանության ներկայացուցիչները:
Գիշերային քաղաքապետի առաջնային խնդիրներից մեկը գիշերային հաստատությունների այցելուների եւ սովորական քաղաքացիների միջեւ վեճերը կարգավորելն է:
Վերջին տարիներին Պրահան զբոսաշրջիկների սիրելի քաղաքներից է դարձել, սակայն մի խնդիր կա՝ այցելուները խանգարում են տեղացի բնակիչներին:
Օրինակ՝ անցյալ տարի Պրահայի որոշ շրջաններում որոշել էին արգելք սահմանել ալկոհոլի օգտագործման վրա, քանի որ հարբած մարդկանց ձայները խանգարում էին տեղացիներին: Գիշերային քաղաքապետն այս խնդիրը կարգավորելու համար մշտական վեճերի վայրերում ոստիկանության լրացուցիչ ուժեր կտեղակայվեն:
Սակայն գիշերային քաղաքապետի գլխավոր խնդիրը Պրահայի գիշերային կյանքի զարգացման ռազմավարություն մշակելն է: Կարևոր է, որ քաղաքի գիշերային կյանքը շարունակի զարգանալ, բայց և միևնույն ժամանակ դա չխանգարի տեղի բնակիչներին:
Առաջին անգամ գիշերային քաղաքապետի պաշտոնը հայտնվել է 2012-ին Ամստերդամում: Դրանից հետո նման պաշտոնյաներ հայտնվեցին նաև աշխարհի մի քանի տասնյակ այլ քաղաքներում:
0Comments