Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բունդեսթագում ելույթի ժամանակ անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին: Մերկելի խոսքով՝ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ծավալած ռազմական գործողությունները միայն մարդկային նոր տառապանքներ են բերում արդեն իսկ վատ վիճակում գտնվող երկրի համար:
«Դա մեծ մարդկային զոհերի է բերում և տասնյակ հազարավոր մարդկանց, այդ թվում՝ հազարավոր երեխաների ստիպում է փախչել», – ասել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերը նաև նախազգուշացրել է, որ ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում մեծանում է, իսկ դրա հետևանքների մասին այսօր դեռ վաղ է դատել:
0Comments