Վաշինգտոնի ոստիկանությունն ուժեղացված ռեժիմի է անցել ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո հնարավոր անկարգությունների ֆոնին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով ԱՄՆ մայրաքաղաքի ներքին անվտանգության եւ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի հայտարարությանը:
Նշվում է, որ Կոլումբիայի շրջանի բոլոր ոստիկանները ծառայության մեջ կլինեն առաջիկա օրերին:
Հայտնի է, որ քաղաքի կենտրոնում մի շարք հաստատություններ վահաններով ծածկում են իրենց շենքերի պատուհանները, իսկ դաշնային իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Սպիտակ տան տարածքում, իսկ դրա շուրջ լրացուցիչ ցանկապատեր են տեղադրվել:
Նշվում է, որ նախագահական նստավայրը կպահպանեն ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ` Ազգային գվարդիայի 250 պահեստազորային, որոնք անհրաժեշտության դեպքում կօգնեն քաղաքային ոստիկանությանը:
Մոտ վեց խումբ է արդեն դիմել առաջիկա օրերին բողոքի ցույց անցկացնելու թույլտվության համար, նշել են Կոլումբիա նահանգի պաշտոնական ներկայացուցիչները:
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը շեշտել է, որ չի դիտարկում Կոլումբիայում պարեկային ժամ հայտարարելու հնարավորությունը, սակայն անհրաժեշտության դեպքում կանի դա:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Ամերիկացիները պետք է ընտրություն կատարեն դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի եւ երկրի գործող նախագահ, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփի միջեւ:
0Comments