Ուկրաինան չպետք է ամերիկյան զենքն օգտագործի Ռուսաստանի տարածքում. Ամերիկացի գեներալ

Մանրամասներ

Ամերիկացի գեներալ Մարկ Միլը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է ամերիկյան զենքը օգտագործի Ռուսաստանի տարածքում։

Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը։

ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի պետ Մարկ Միլի խոսքով՝ ԱՄՆ-ն վաղուց է խնդրում Ուկրաինային՝ չօգտագործել ԱՄՆ-ի մատակարարած զինտեխնիկան Ռուսաստանի տարածքի վրա հարձակումներ իրականացնելու համար։

Ամերիկացի գեներալի խոսքով՝ իր գերատեսչությունը ուսումնասիրում է պատկերները, որոնք ցույց են տալիս այն սարքավորումները, որոնք իբր օգտագործվել են Բելգորոդի վրա հարձակման ժամանակ։