Չինաստանի խոշորագույն նահանգներից մեկի անվտանգության աշխատակիցները ծրագրում են ստեղծել հսկողության համակարգ, որով «կասկածելի մարդկանց» կհայտնաբերեն, այդ թվում՝ լրագրողների եւ օտարերկրացի ուսանողների: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ մրցութային փաստաթղթերի վրա հղումով։
Գործակալությունը նշում է, որ հիմնական փաստաթուղթը հրապարակվել է հուլիսի 29-ին Հենան նահանգի պետգնումների կայքում։ Այն կարող է հավաքել Հենան ժամանող անձանց անհատական ֆայլերը՝ օգտագործելով դեմքի ճանաչման 3000 տեսախցիկներ, որոնք միանում են տարբեր սարքերին, ազգային եւ տարածաշրջանային տվյալների բազաներին:
Մշակման պայմանագիրը՝ 5 մլն յուանի (մոտ 782 հազար դոլար) չափով, սեպտեմբերին շնորհվել է չինական Neusoft տեխնոլոգիական ընկերությանը։ Ծրագրի աշխատանքները պետք է ավարտվեին պայմանագրի ստորագրումից երկու ամիս հետո՝ նոյեմբերին։ Reuters-ին դեռ չի հաջողվել պարզել, թե արդյոք համակարգը ներկայումս աշխատում է:
0Comments