Սպիտակ տունը խոստովանել է, որ ամերիկյան զորքերը կարող են մասնակցել Գազայի հատվածում պահվող ամերիկացի պատանդներին ազատելու գործողությանը։
«Ես չեմ բացառի որևէ տարբերակ, երբ խոսքը վերաբերում է մեր համաքաղաքացիներին դուրս բերելուն»,- Fox News-ի եթերում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
Նա նշել է, որ Վաշինգթոնն այժմ ակտիվորեն փորձում է պարզել Գազայում պատանդ պահվող ամերիկացիների գտնվելու վայրը և նրանց ճշգրիտ թիվը։ Ըստ Քիրբիի, դրա վրա աշխատանքը կատարվում է ամեն ժամ և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար առաջնահերթություն է:
Միևնույն ժամանակ, Քիրբին ընդգծել է, որ ԱՄՆ-ն զորքեր չի ուղարկի Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտությանը մասնակցելու համար։
0Comments