Ամերիկացի քաղաքական գործիչները դիտարկում են Հայաստանին զենքի վաճառքի հնարավորությունը

Մանրամասներ
ա

Ամերիկայի Միացյալ Նահանգներում քննարկվում է Հայաստանին ամերիկյան սպառազինություն վաճառելու հարցը, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանվել Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ադրբեջանական ագրեսիայից, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

«1991 թվականին Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր առաջին անգամ Միացյալ Նահանգներում քաղաքականություն մշակողները, Կոնգրեսի երկկուսակցական կայուն ճնշման տակ, քննարկում են Հայաստանին ԱՄՆ սպառազինություն վաճառելու հարցը` օգնելու նրան պաշտպանվել Ադրբեջանի (Թուրքիայի աջակցությամբ իրականացվող) անողոք ագրեսիայից և էթնիկ զտումներից», – հաղորդել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։