ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները հաճախ նախորդում են նրա քաղաքական որոշումներին, իսկ օտարերկրյա առաջնորդները հաճախ առաջինն են տեսնում նրա թվիթերյան գրառումները: Այս մասին գրում է CNN-ը:
Հեռուստաալիքը հավելել է, որ նախագահի խոսքերի թողած ազդեցությունը պետք է ստիպի նրան խոսելուց առաջ մտածել, մինչդեռ երկրի վիճակի մասին փետրվարի 5-ին ունեցած նրա ելույթը հակառակն է ապացուցում:
Արտաքին քաղաքականության հարցերին անդրադառնալիս Թրամփը հստակ ռազմավարություն ներկայացնելու փոխարեն ուշադրությունը հրավիրել է արտաքին ճգնաժամերի վրա և ցուցաբերել տարբեր երկրների հետ հարաբերություններին ԱՄՆ-ի «երկակի չափանիշների» ոճով մոտեցումը: Հեռուստաալիքը պարզաբանում է, որ դա վկայում է արտաքին քաղաքականության հարցերում հետևողական և վերլուծական մոտեցման բացակայության մասին:
«Եթե Թրամփը ցանկանում է շահել ամերիկացի ժողովրդի վստահությունը և արժանանալ օտարերկրյա առաջնորդների վստահությանը, նա պետք է լրջորեն մտածի իր տված հրամանների հետևանքների մասին»,- գրում է CNN-ը:
CNN-ը խորհուրդ է տվել Թրամփին լրջորեն մտածել խոսելուց առաջ
Հեռուստաալիքը պարզաբանում է, որ դա վկայում է արտաքին քաղաքականության հարցերում հետևողական և վերլուծական մոտեցման բացակայության մասին
0Comments