ՆԱՏՕ-ում կոչ են արել հետաքննել Վրաստանում ենթադրյալ ընտրախախտումների մասին հաղորդագրությունները

Մանրամասներ
ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դախլալլան կոչ է արել հետաքննել Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ խախտումների մասին հաղորդումները: Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը նշել է Վրաստանում ընտրությունների անցկացման անհավասար պայմաններ, ինչը խաթարում է արդյունքների նկատմամբ հասարակության վստահությունը: Ընտրական խախտումների մասին հաղորդումները պետք է ամբողջությամբ հետաքննվեն»,- գրել է պաշտոնյան: