Բայդենն ու ՍԻ Ցզինփինը վիրտուալ հանդիպում կանցկացնեն մինչև տարեվերջ

Մանրամասներ

ա

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՉԺՀ ղեկավար ՍԻ Ցզինփինը վիրտուալ հանդիպում կանցկացնեն մինչեւ տարեվերջ, փոխանցում է AP-ը։

Սպիտակ տան հաղորդմամբ՝ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հյուրանոցում փակ դռների հետեւում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Չինաստանի գլխավոր դիվանագետ Յան Ցզեչիին ասել է, որ մտահոգված է վիճելի հարցերի առնչությամբ, ինչպես օրինակ՝ Հարավչինական ծովում իրավիճակը, ինչպես նաեւ Պեկինի դիրքորոշումն ու մարդու իրավունքների վիճակը Հոնկոնգում, Սինցզյանում եւ Թայվանում։

Սակայն օրվա վերջում ե՛ւ Պեկինը, ե՛ւ Վաշինգտոնը հայտարարել են, որ բանակցությունները, որոնք տեւել են 6 ժամ, եղել են կառուցողական եւ բաց։