Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը պաշտոն չի զբաղեցնի Թրամփի նոր վարչակազմում

Մանրամասներ
մասկ

Ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը պաշտոն չի զբաղեցնի Դոնալդ Թրամփի նոր վարչակազմում, սակայն նրա ազդեցությունը նորընտիր նախագահի վրա շարունակում է աճել։ Այս մասին, Gazeta.ru–ի փոխանցմամբ, գրում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հաղորդվում է, որ հանրապետականը Մասկին մի քանի պաշտոն է առաջարկել, սակայն նա հրաժարվել է մշտական ​​պետական պաշտոն զբաղեցնել, քանի որ դա կսահմանափակի նրա գործունեությունն այլ ընկերություններում։

Միևնույն ժամանակ, ըստ հեռուստաալիքի աղբյուրների, գործարարի ազդեցությունը Դոնալդ Թրամփի վրա շարունակում է աճել։ Մասկը, մասնավորապես, ներկա է ԱՄՆ ընտրված նախագահի հետ ամենօրյա հանդիպումներին և մասնակցում է կադրային որոշումներին։