Սի Ցզինպինը դեմ է հանդես եկել միակողմանի պատժամիջոցներին

Մանրամասներ
ա

Չինաստանի ղեկավարությունը չի ընդունում միակողմանի պատժամիջոցները եւ մտադիր չէ երկակի ստանդարտների հետեւել միջազգային խնդիրների կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դեմ ենք միակողմանի պատժամիջոցներին եւ մտադիր չենք քաղաքականություն վարել, որն ուղղված է դաշինքների ձեւավորմանը եւ առճակատման ուժեղացմանը»,- ասել է նա տեսաուղերձում Չինաստանի հարավային Հայնան նահանգում Բոաոյի ասիական ֆորումի (BAF) առանցքային մասի բացման արարողության ժամանակ։- Չինաստանն աջակցում է ճգնաժամը կարգավորելու ցանկացած ջանքերին, մենք երկակի ստանդարտների չենք հետեւի»։

Չինաստանի ղեկավարի խոսքով՝ Պեկինը կտրականապես չի ընդունում առանձին երկրների երկար ձեռքի (ազգային օրենսդրության արտատարածքային տարածում) իրավասությունը։ «Մենք դեմ ենք միակողմանի պատժամիջոցների չարաշահմանը եւ խստորեն պաշտպանելու ենք անվտանգությունն ինչպես ավանդական, այնպես էլ նոր ոլորտներում եւ համատեղ ուժերով կկարգավորենք գլոբալ խնդիրները՝ կհակազդենք հակամարտություններին, ահաբեկչությանը եւ կլիմայի փոփոխությանը, կլուծենք ցանցային եւ կենսաբանական անվտանգության խնդիրները»,- եզրափակել է Սին։