Թրամփի գալուց առաջ Բլինքենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին խոստացել է ուժեղացնել Կիևին աջակցությունը

Մանրամասներ
ամն

Ջո Բայդենի վարչակազմը կուժեղացնի իր աջակցությունը Ուկրաինային մի քանի ամիսների ընթացքում, մինչեը Դոնալդ Թրամփի վերադարձը նախագահի պաշտոնին, եւ կփորձի ամրացնել ՆԱՏՕ-ն այդ ընթացքում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, տեղեկացրել է Reuters-ը։

Բրյուսելում ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ հանդիպման ժամանակ Բայդենը նաեւ հայտնել է, որ հյուսիսկորեական զորքերի ուղարկումը Ռուսաստանին օգնելու համար  «կոշտ պատասխան» կստանա։

Բլինքենը տեղեկացրել է, որ դաշինքի կենտրոնակայանում Ռյութեի հետ հանդիպման ժամանակ  իրենք քննարկել են Ուկրաինայի շարունակվող աջակցությունը, որտեղ ռուսական զորքերը հասնում են հաջողության ճակատի արեւելյան գծում, ինչպես նաեւ այն աշխատանքը, որը ՆԱՏՕ-ն պետք է անի իր պաշտպանական-արդյունաբերական բազան ամրացնելու համար։

Նրա խոսքով՝ ԱՄՆ հեռացող վարչակազմը «կշարունակի աջակցել այն ամենին, ինչ մենք անում ենք Ուկրաինայի համար»։

«Նախագահ Բայդենը մտադիր է լրիվ անցնել եզրագիծը եւ օգտագործել յուրաքանչյուր օրը, որպեսզի շարունակի անել այն, ինչ մենք արել ենք վերջին չորս տարիներին, այն է՝ ամրացնել այս դաշինքը»,- ասել է Բլինքենը։

Նրա խոսքով՝ հյուսիսկորեական զորքերի ծավալումը Ռուսաստանին աջակցելու համար «պահանջում է եւ կստանա կոշտ պատասխան»։

Ռյութեն հայտնել է, որ «Ռուսաստանը չի հաղթի Ուկրաինային, ուր ներխուժել է 2022թ. փետրվարին։ «Ակնհայտ է, որ մենք պետք է ավելին անենք, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակել պայքարը եւ կարողանա առավելագույն չափով հետ մղել ռուսական հարձակումը, ինչպես նաեւ խանգարել Պուտինին հաջողության հասնել Ուկրաինայում»,- ասել է նա։