Նոյեմբերի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկություն է ստացվել, որ օդանավակայանից Երևանի 1-03 շտապօգնություն քաղաքացու ուշագնացության կանչ են ստացել, սակայն դեպքի վայր մեկնած շտապօգնության 76 խումբը նշյալ քաղաքացուն հայտնաբերել է մահացած:
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 56-ամյա Վարդան Հ-ն է, ում ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Վարդան Հ-ն «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակից էր։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
0Comments