«ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը. հայտարարություն

Մանրամասներ
գոյ

«ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը:

Այս մասին տեղեկանում ենք «ԳՈՅ» թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրությունից:

«Արդարադատության Նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» Թատրոնի գործունեությունը:

Այդ պատճառով ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ին Ժամը 11:00-ից «ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԸ կվերսկսի իր բնականոն աշխատանքը մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:

Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 35 տարի գործող «Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ տարեսկզբին միացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը, սակայն, դեմ է այդ որոշմանը։ Նրանք ցանկանում են խաղալ առանձին թատրոնում։ Միավորման վերաբերյալ կառավարության որոշումը «Գոյի» անձնակազմը վիճարկում է դատարանում։