Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը նշանակվեցին փոխվարչապետներ

Նախագահը հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմոն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր, որով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են ՀՀ փոխվարչապետների պաշտոններում։ 

Հրամանագրերում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Տիգրան Ավինյանին նշանակել փոխվարչապետ»։