Սամվել Շահրամանյանը դեռ չի որոշել՝ կգնա ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, թե ոչ․ «Հրապարակ»

Մանրամասներ
անդրանիկ քոչարյան

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ գրավոր նամակ է ուղարկել Սամվել Շահրամանյանին եւ հրավիրել հանձնաժողով՝ հարցաքննության։

Շահրամանյանի մտերիմներից մեկը մեզ ասաց, որ դեռ որոշում չկա` գնալ-չգնալու վերաբերյալ:

Ուշագրավ է, որ դեկտեմբերի 3-ին լրանում է հանձնաժողովի ժամկետը, եւ Շահրամանյանը պետք է արագ կողմնորոշվի` մերժե՞լ Անդրանիկ Քոչարյանի հրավերը, թե՞ իշխանության հետ չգնալ առճակատման ու ներկայանալ։

Հանձնաժողովը մտադիր է փակ նիստ անել, եթե, իհարկե, Շահրամանյանը չառարկի։