Վարչապետի ասած ամեն ինչի տակ ես ստորագրում եմ եւ սատարում եմ. Ալեն Սիմոնյան

Մանրամասները՝ տեսանյութում

Մենք խաղաղություն ենք բերել եւ բերում ենք եւ աշխատում ենք խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս մասին ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո խոսակցություններ են եղել բանակցողին փոխելու անհրաժեշտության եւ նոր պատերազմի ռիսկերի մասին։ Սակայն Սիմոնյանը վստահեցրեց, որ երկու տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները մեծ առաջընթաց են գրանցել միջազգային հարթակներում, ինչպես նաեւ բանակցային տեսանկյունից։

Միաժամանակ, Հայաստանի խորհրդարանի խոսնակը հավելեց, որ սողացող պատերազմ միշտ էլ եղել է, այդ թվում՝ 2020 թվականի պատերազմից առաջ։

Նրա խոսքով, այն պահին, երբ ինքը մտածի, որ իշխանությունները ձախողվել են անվտանգության ոլորտում, հրաժարական կտա եւ կհեռանա քաղաքականությունից։ «Հենց ժողովուրդը դժգոհի մեր աշխատանքից, մեզ ասի, մենք կգնանք։ Ընդդիմադիր լրատվամիջոցներն ու գործիչները հենց նրա համար են, որ մեզ քննադատեն, բայց վերջին խոսքը Հայաստանի ժողովրդինն է»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։